Logo

Eurosport. «Ռեալը» գրեթե անհնարին է համարում Մբապեի գործարքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:06 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Կիլիան Մբապե

«Ռեալը» գրեթե անհնարին է համարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը Մադրիդ՝ հաղորդում է Eurosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը 23-ամյա հարձակվողին առաջարկել է նոր պայմանագիր՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով: Ֆուտբոլիստին խոստացել են նաև 300 միլիոն եվրո բոնուս պայմանագիրը երկարաձգելու համար:

Ըստ աղբյուրի՝ եթե կտրուկ շրջադարձ չլինի, ապա Մբապեի տրանսֆերն անհնար կլինի իրականացնել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն կիրակի կհայտնի իր վերջնական որոշումը:

Քիչ առաջ հայտնել էինք, որ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն նույնպես հաղորդել է, որ Մբապեն կմնա ՊՍԺ-ում: Ֆրանսիացու՝ փարիզյան գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա