Logo

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը սենսացիոն հայտարարություն է արել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:07 / 30.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Անջելո դի Լիվիոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կտեղափոխվի Հռոմը ներկայացնող ակումբ, իսկ հուլիսի 7-ին դրա մասին պաշտոնապես կհայտարարվի։

«Որքան տեղյակ եմ, «Ռոման» Կրիշտիանու Ռոնալդուին գնելու հույսը չի կորցնում և հուլիսի 7-ին կարող է պաշտոնապես հայտարարել տեղափոխության մասին։

Դրանից բացի, ես մի քանի օր առաջ զրուցել եմ մի մտերիմ մարդու հետ, որն աշխատում է հեռուստատեսությունում, և նա ինձ մանրամասներ է հայտնել Ռոնալդուի և «Ռոմայի» բանակցություններից»,- նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում բրիտանական Metro-ն։

Բրունու. «Չեմ հավատում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նման ռեսուրս կորցնել»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա