Logo

«Ռոմայի» գործադիր տնօրենը՝ Մխիթարյանի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:32 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Տիագու Պինտու-Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագու Պինտուն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին:

«Ես խոսել եմ Մխիթարյանի հետ միայն վերականգնման ընթացքի մասին, մենք կենտրոնացած ենք դրա վրա: Ես լավ գիտեմ տղային, գիտեմ նրա պրոֆեսիոնալիզմը և բնավորությունը:

100 տոկոսով վստահ եմ, որ նա կապի մեջ չէ «Ինտերի» հետ: Հենրիխը կենտրոնացած է միայն ապաքինման ընթացքի վրա, որպեսզի ամեն ինչ անի՝ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին:

Ես այստեղ չեմ, որպեսզի խոսեմ տրանսֆերային շուկայի մասին. մենք ժամանակ կունենանք դրա համար»,- ասել է Պինտուն DAZN-ի հետ զրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլանի «Ինտերը» կապ է հաստատել 33-ամյա հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունիս:

Աղբյուր. Մխիթարյանը պատրաստ կլինի եզրափակիչին

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա