Logo

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպանը հակադարձել է Բենզեմային

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:21 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը չի կիսում Կարիմ Բենզեմայի՝ Մեսիի մասին կարծիքը:

Հիշեցնենք՝ «Ռեալի» հարձակվողը հայտնել էր, որ նրանք, ովքեր քննադատում են արգենտինացուն, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից: 

«Բենզեման այդպես է ասում, քանի որ չի դիտել ՊՍԺ-ի խաղերը: Փարիզ է եկել ոչ այն Մեսին, որին ճանաչում ենք: Հենց այդ պատճառով էլ քննադատությունը հիմնավոր է, ու հաճախ բացասական միտում չունի: Ըստ Կարիմի՝ եթե ասում ես Մեսին վատ մարզավիճակում է, ուրեմն ոչինչ չես հասկանում ֆուտբոլից»,- 43-ամյա նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա