Logo

SADA CUP մրցաշարի լավագույնները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:57 / 26.06.2022Բասկետբոլ
null

Արդեն տեղեկացրել ենք, որ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված SADA CUP միջազգային մրցաշարում իր վերջին՝ 3-րդ խաղում 57-59 հաշվով պարտվել է Սիրիայի ընտրանուն, ինչի արդյունքում Իրանի հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող:

Հայտնի են մրցաշարի լավագույնները.

Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)

Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)

Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)

Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)

Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)

Ամենաարժեքավոր խաղացող՝ Սինա Վահեդի (Իրան):


 

SADA CUP. Հայաստան - Սիրիա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում 👌 Խաղի մանրամասները՝ 👇 https://bit.ly/3urhdHV

Posted by VNews on Sunday, June 26, 2022

Շուտով Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու հունիսի 28-ից հուլիսի 3-ը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա