Logo

Սկանդալ. Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:28 / 03.07.2022Ըմբշամարտ
 

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց, զրկվեց մեդալից ու հեռացվեց ❗️❗️❗️ Տեղի ունեցավ նոր պարգևատրություն🇦🇲

Posted by Wrestling - Armenia on Saturday, July 2, 2022


Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 3-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Պարգևատրման արարողության ժամանակ Հայաստանի «ոխերիմ հարևանի» ներկայացուցիչը չի դիմացել ՀՀ օրհներգին ու անզորությունից իջել է պատվո հարթակից:

ՀԸՖ-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային. ադրբեջանցին որակազրկվել է, զրկվել արծաթե մեդալից ու հեռացվել: Տեղի է ունեցել նոր պարգևատրություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա