Logo

Տիգրան Բարսեղյանի «Սլովանի» մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:57 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Սլովանի-Դինամո

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» մրցակից բաժին հասավ Վրաստանի չեմպիոն Բաթումիի «Դինամոն»: Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5/6-ին Բրատիսլավայում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12/13-ին Բաթումիում:

Հիշեցնենք՝ «Սլովանում» է խաղում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը:

«Փյունիկի» մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա