Logo

Լա լիգայի նախագահ. «Այս պահին նրան չեմ տեսնում «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:18 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանին չի տեղափոխվի «Բարսելոնա»։

«Ամեն ինչ պարզ է. եթե վերջին 2 տարիներին ձեր պակասորդն ավելի քան 500 մլն եվրո է, ապա դուք պետք է վերականգնվեք՝ նոր ֆուտբոլիստների հրավիրելու համար։ Լևանդովսկին «Բավարիայի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։

Այս պահին Ռոբերտին չեմ տեսնում «Բարսելոնայում»,- Տեբասի խոսքն է հաղորդում Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։ Կատալոնական ակումբը հարձակվողի համար առաջնային տարբերակ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա