Logo

Չավի. «Նա արդեն մեր առաջատարներից է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:05 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Չավի - Պեդրի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է կիսապաշտպան Պեդրիին «Սևիլիայի» դարպասը խփած հաղթական գոլի համար։

«Պեդրին անհավանական խաղացող է: Նա հիանալի գոլ խփեց։ Նրա խաղը դիտելը հաճույք է, բայց նա ընդամենը 19 տարեկան է։

Ես նրան խնդրում եմ ավելի հաճախ հարվածել, թեպետ նա ավելի լավն է սուր փոխանցումներ կատարելիս։ Այսօր նա հարվածեց և հիանալի գոլ խփեց: Նա արդեն մեր առաջատարներից է Պիկեի, Ալբայի, Ալվեսի և Տեր Շտեգենի հետ»,- Չավիի խոսքն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» 57 միավորով 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Սևիլիան» նույնքան միավորով 4-րդ տեղում է՝ կատալոնական ակումբին զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալն» ունի 69 միավոր: 

Հավելենք՝ կատալոնական գրանդը 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Չավի. «Քանի դեռ կան մաթեմատիկական շանսեր, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա