Logo

Չավին անձամբ է համոզում աստղային հարձակվողին տեղափոխվել «Բարսելոնա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:41 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Չավի- Ռոբերտ Լևանդովսկի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անձամբ է համոզում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին տեղափոխվել կատալոնական ակումբ՝ հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը հարձակվողին պատմել է այն նախագծի մասին, որը նա ցանկանում է կառուցել։

Ըստ Մորետոյի՝ լեհ ֆուտբոլիստին ամեն ինչ դուր է եկել, և նա համաձայնել է տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն պաշտոնական պայմանավորվածություններ դեռ չկան։

Լևանդովսկիի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կավարտվի 2023 թվականի ամռանը։

Transfermarkt-ը լեհ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 44 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Մյունխենյան ակումբի կազմում Լևանդովսկին անցկացնում է 8-րդ մրցաշրջանը։

Որքա՞ն է գնահատում «Բարսելոնան» Լևանդովսկիի հնարավոր տրանսֆերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա