Logo

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

23:12 / 25.04.2024Բռնցքամարտ
null

Նարեկ Մանասյանը (92 կգ) նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակիչում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին:

Մանասյանը եզրափակիչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ: Եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) պարտվեցին կիսաեզրափակիչի մենամարտերում և բավարարվեցին բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ քիչ առաջ եզրափակիչ էր դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ): 

Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանն էլ (70 կգ) պարտվել էին կիսաեզրափակիչի մենամարտերում և բավարարվել բրոնզե մեդալով: