Logo

Էդգար Սևիկյանի հարցազրույցը «Ֆասթ Մեդիային»

15:32 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆասթ Մեդիայի» հետ հարցազրույցում խոսել է ազգային թիմի ընտրության, հունգարական ակումբ տեղափոխության, իր մարզիչների և այլ թեմաների շուրջ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին կայացած ընկերական խաղում 22-ամյա ֆուտբոլիստը գրավել էր չեխերի դարպասը՝ խփելով առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում:

Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին է ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որը, ըստ Transfermarkt-ի, 1,2 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ Նա Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին Սևիկյանը տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ 2023-ին կիսապաշտպանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 6 հանդիպում։