Logo

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:15 / 27.04.2024Մարմնամարզություն
null

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այս անգամ արծաթե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Դավթյանը Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտվող աշխարհամասի առաջնության հենացատկի եզրափակիչում 14,850 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ բրիտանացի Ջեք Ջերմեյնը, որը վաստակեց 14,883 միավոր:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ երիտասարդների մրցապայքարում Համլետ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ: