Logo

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը՝ երկրորդ շարքում, թագուհին՝ տանը նստած․ ինչպես է անցել թագուհուն նվիրված պատմական արարողությունը (լուսանկարներ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:07 / 03.06.2022Լրահոս
Արքայազն Հարի-Մեգան Մարքլ-2022

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն այսօր վերամիավորվել են բրիտանական թագավորական ընտանիքի մնացյալ անդամների հետ՝ ներկա գտնվելով Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում թագուհուն նվիրված պատմական արարողությանը, գրում է Daily Mail-ը։

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ 1

Թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված արարողությանն արքայազն Չարլզը պաշտոնապես ներկայացրել է 96-ամյա միապետին, իսկ թագուհին իրեն նվիրված միջոցառմանը հետևել է Վինձորի պալատից՝ հեռուստացույցով։

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ 2

Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատի պաշտոնական էջը նախօրեին սոցցանցերում հայտարարություն էր հրապարակել, որ թագուհին չի կարողանա ներկա գտնվել այսօրվա տոնակատարությանը։ Նշվել էր, որ երեկվա հանդիսավոր շքերթի ժամանակ Նորին Մեծությունը որոշ «անհարմարություն է ունեցել»։ 

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ 3

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բրիտանական ընտանիքի հետ միասին միջոցառման են հայտնվել վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրանք նստել են երկրորդ շարքում, այնինչ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը զբաղեցրել են առաջին շարքը։ Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել էին թագավորական լիազորություններից և տեղափոխվել ԱՄՆ բնակության։

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ 4

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ 5

Թագուհուն նվիրված եկեղեցական արարողությանը ներկա են եղել նաև քաղաքական դեմքեր՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը կնոջ հետ, նախկին վարչապետ Թոնի Բլեերը կնոջ հետ, Թերեզա Մեյը, Դևիդ Քեմերոնը, այլք։

Prime Minister Boris Johnson and his wife Carrie

Prime Minister Boris Johnson

Prince Harry - Meghan

Prince Harry and his wife Meghan

Նորին Մեծության գահակալության 70-ամյակի առթիվ Մեծ Բրիտանիայում երեկ տեղի է ունեցել նաև հանդիսավոր շքերթ։ Թագավորական ընտանիքը հանդիսատեսին ողջունել է Բուքինգհեմյան պալատի պատշգամբից։

the Queen's Platinum Jubilee celebrations