Logo

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:44 / 30.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

63.5 կգ քաշային կարգի եզրափակիչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը վստահ՝ 5-0 հաշվով հաղթանակի հասավ Ֆրանսիան ներկայացնող Լունես Համրաուիի նկատմամբ՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն (Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը-խմբ.):

Քիչ անց աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքարի դուրս կգա 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 2-3 հաշվով պարտվել էր՝ բավարարվելով արծաթե մեդալով, իսկ 60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող ջավախքցի Արտյուշ Գոմցյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչ մենամարտերը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ» հեռուստաալիքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա