Logo

Անրին քննադատել է Սալահին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:21 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Թիերի Անրին քննադատել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո։ Խաղից առաջ անգլիական ակումբի ֆուտբոլիստը մի քանի անգամ հայտարարել էր, որ պետք է «վրեժխնդիր» լինի ՉԼ-ի 2017/18 մրցաշրջանում «Արքայական ակումբից» կրած պարտության համար։

«Մենք արդեն բազմիցս խոսել ենք դրա մասին. խնդիրն այն է, որ գնդակը պետք է հայտնվի ցանցում։ «Ռեալը» մեկ անգամ հարվածեց դարպասին և գոլ խփեց։ «Լիվերպուլը» շատ հարվածներ կատարեց, սակայն Տիբո Կուրտուան տեղում էր։

Ես միշտ ասում եմ, որ պետք չէ շատ խոսել եզրափակիչից առաջ։ Հաղթի՛ր «Ռեալին», հետո նոր ասա, որ վրեժխնդիր եղար։ Եթե դու խոսում ես եզրափակիչից առաջ, ապա պարտավոր ես հաղթել»,- ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը։

Անրին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Դադարեցրեք քվեարկությունը, նա արդեն հաղթել է»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն և վատագույն ֆուտբոլիստն՝ ըստ L’Équipe-ի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա