Logo

ՉԼ եզրափակիչի լավագույն և վատագույն ֆուտբոլիստը՝ ըստ L’Équipe-ի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:25 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական L’Équipe պարբերականը գնահատել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ» (0-1) հանդիպման մասնակիցների ելույթները։ Պարբերականի կարծիքով՝ խաղադաշտում լավագույն ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան էր։

Բելգիացի դարպասապահը 10 հնարավորից 9 միավոր է ստացել։ Ըստ L’Équipe-ի՝ վատագույն ֆուտբոլիստը «Լիվերպուլի» եզրային Լուիս Դիասն էր՝ 3 միավոր։

Տիագո Ալկանտարան ու Ալիսոն Բեկերը 4 միավոր են ստացել, իսկ Ֆաբինյոն, Ջորդան Հենդերսոնն ու Էնդրյու Ռոբերտսոնը՝ 5-ական։ Վիրջիլ վան Դեյկին, Իբրահիմ Կոնատեին, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ու Սադիո Մանեին 6 միավոր է տրվել։ «Լիվերպուլի» կազմում լավագույնը Մոհամեդ Սալահն է ճանաչվել՝ 10 հնարավորից 7 միավոր։ «Ռեալի» ֆուտբոլիստներից ամենացածր գնահատականն ստացել է Թոնի Կրոսը՝ 3։

Լուկա Մոդրիչի ելույթը 4 միավոր է գնահատվել, Կարիմ Բենզեմային ու Ֆեռլան Մենդիի ելույթը՝ 5-ական, Վինիսիուս Ժունիորի, Կազեմիրոյի, Ֆեդերիկո Վալվերդեի, Դավիդ Ալաբայի ու Էդեր Միլիտաոյի ելույթը՝ 6-ական։ Դանի Կարվախալի ելույթը գնահատվել է 7 միավոր։

Անչելոտի. «Ես չեմ կարողանում հավատալ այն ամենին, ինչ նա արեց այս խաղում»

Կլոպ. «Երբ խաղի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահն է, նշանակում է թիմի հետ մի բան այն չէ»

Կլոպ. «Ռեալը» վաղ թե ուշ կզիջի եզրափակիչում»

Ռոբերտսոն. «Մենք կարող էինք ավելի լավ խաղալ»

Վալվերդե. «Նա պարզապես անհավանական էր»

«Ռեալի» երկրպագուները ծաղրել են Մբապեին

Բենզեմա. «Չեմպիոնների լիգայում մեր ամենադժվար հաղթանակն էր. հաջողությունն այստեղ ոչ մի կապ չունի»

Կուրտուան ՉԼ հաղթող դառնալուց հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին (տեսանյութ)

Կրոսին զայրացրել է լրագրողի տված հարցերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա