Logo

«Լիվերպուլի» բացառիկ ցուցանիշն անգլիական թիմերի շրջանում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:05 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» 3-2 հաշվով(առաջին խաղը՝ 2-0) կամային հաղթանակ է տոնել «Վիլյառեալի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ:

Opta վիճակագրական կենտրոնի հաղորդմամբ՝ մերսիսայդյան ակումբը բացառիկ ցուցանիշ է գրանցել անգլիական թիմերի շրջանում:

«Լիվերպուլը» պատմության առաջին անգլիական ակումբն է, որը նույն մրցաշրջանում հասել է Եվրոպական գավաթի/Չեմպիոնների լիգայի, Անգլիայի գավաթի ու Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ:

Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում Կլոպի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Չելսիին», Անգլիայի գավաթի եզրափակիչը նույնպես «Չելսիի» դեմ է(14.05.22թթ., 19:45), իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը(«Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» դեմ) կկայանա մայիսի 28-ին Փարիզում:

«Ֆանտաստիկ թիմ եք». «Վիլյառեալը» շնորհավորել է «Լիվերպուլին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա