Logo

Աղբյուր. «Ռոման» վերջնական որոշում է կայացրել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:41 / 02.03.2022ՍՊՈՐՏ
Ռոմա- Հենրիխ Մխիթարյան

«Ռոման» որոշել է երկարաձգել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը՝ տեղեկացնում է իտալական Calcionews24-ը:

Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի ղեկավարները շուտով կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Մինչև այս իտալական ԶԼՄ-ներում շրջանառվում էին տեղեկություններ, թե Հենրիխը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի այլ ակումբ:

Այդ տեղեկություններից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովաբանել էր Մխիթարյանին՝ նշելով, որ 33-ամյա հայ կիսապաշտպանը հռոմեական թիմի ամենակարևոր խաղացողն է:

Հավելենք՝ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 խաղի, խփել 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա