Logo

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր ռինգ է դուրս գալու 11 հայ բռնցքամարտիկ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:30 / 27.05.2022Բռնցքամարտ
Բռնցքամարտի ԵԱ-2022

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ օրը ՄՀՀ-ում ռինգ է դուրս գալու միանգամից 11 հայ մարզիկ, որոնցից 9-ը ներկայացնելու են մեր երկիրը։ Նրանք անցկացնելու են քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, ինչը ենթադրում է, որ հաղթանակի դեպքում ապահովելու են առնվազն բրոնզե մեդալ։

Ցերեկային մրցահերթում (մեկնարկը՝ ժամը 14։00-ից) Բարեղամ Հարությունյանը (48 կգ) մրցելու է Սախիլ Ալախվերդովի (Վրաստան), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)՝ Մարտին Սալվադոր Մոլինայի (Իսպանիա), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)՝ Պետր Նովակի (Չեխիա), Համբարձում Հակոբյանը (80 կգ)՝ Լուկա Պլանտիչի (Խորվաթիա), Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր)՝ Այուբ Ասաու Էլ Դրիսի Ջադֆի (Իսպանիա), իսկ Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը (60 կգ)՝ Պոլ Ջոն Հալեի (Իռլանդիա) հետ։

Երեկոյան (18։00-ից սկսած) Արթուր Բազեյանը (57 կգ) ռինգ է դուրս գալու Բաթուհան Չիտֆչիի (Թուրքիա), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Լաշա Գուրուլիի (Վրաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)՝ Վիկտոր Շելստրատի (Բելգիա), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Վահան Նանիտզանյանի (Հունաստան) դեմ։

Եթե մեր մյուս մասնակիցներն արդեն գրանցել են 1-ական հաղթանակ, ապա Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Արթուր Բազեյանը (57 կգ) անցկացնելու են մեկնարկային մենամարտերը։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից 4-ը՝ Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ), պարտվել և դուրս են մնացել հետագա պայքարից։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Վաղն առաջնությունում հայտարարվելու է մեկօրյա ընդմիջում։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա