Logo

Չինգիզ Ունդեր․ «Հայաստանի հավաքականի դեմ կցուցադրեմ հարձակողական ֆուտբոլ»

19:15 / 24.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Թուրքիայի հավաքականի և ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի առաջին տուրի հանդիպման մասին։

««Մարսելում» հիմնականում բոլոր հանդիպումներին էլ մասնակցում եմ։ Ակումբում ինձանից ավելի շատ պահանջվում է պաշտպանական դերակատարություն: Ազգային հավաքականում ավելի շատ խաղում եմ հարձակողական ֆուտբոլ և վաղն էլ հենց այդպիսի խաղ եմ պատրաստվում ցուցադրել, հաճախ կատարել հարվածներ։

Բնական է, որ երկրպագուներն անհամբերությամբ սպասում են հանդիպմանը և բոլոր տոմսերը սպառված են, քանի որ ազգային հավաքականների մասնակցությամբ խաղերում հենց այդպիսի մթնոլորտ է լինում»,- ասել է 25-ամյա Ունդերը, որը 2019/2020թթ․ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ խաղացել է իտալական «Ռոմայում»։

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»

Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա