Logo

ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է, Հրայր Ալիխանյանը՝ քառորդ եզրափակիչում

16:24 / 18.04.2023Ըմբշամարտ
null

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։ Երեկոյան մրցահերթում Արսեն Հարությունյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանի հետ:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) նույնպես մեկնարկեց հաղթանակով` 1/8 եզրափակիչում 5-3 հաշվով հաղթելով հունգարացի Մուրադ Կուրամագամեդովին: Քառորդ եզրափակիչում Ալիխանյանն ուժերը կչափի Սլովակիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Սալկազանովի հետ:

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվեց մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնաց հետագա պայքարից։

Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմն է:

Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Գաբրիել Իգլեսիաս Ռամոս (Իսպանիա) - Ահմադ Մագոմեդով (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա