Logo

Կլոպ. «Ռեալը» վաղ թե ուշ կզիջի եզրափակիչում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:14 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (0-1):

«Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց երբ 0-1 հաշվով զիջում ես, հասկանում ես, որ բավարար չէր։ Ես տղաներին ասել եմ, որ հպարտության զգացողություն ունեմ, բայց նրանց, իհարկե, ավելի շատ ժամանակ կպահանջվի, և ես դա հասկանում եմ։

Մեր թիմը շքեղ մրցաշրջան անցկացրեց։ Բոլոր այն մրցաշարերում, որտեղ մենք չենք հաղթել, զիջել ենք շատ քիչ տարբերությամբ։ Պրեմիեր լիգայում «Սիթիին» զիջեցինք 1 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Ռեալին» 1 գոլով: Երբ պարտություն ես կրում, ապա պետք է ամեն ինչ վերլուծել, հասկանել, թե ինչը կարող էիր ավելի լավ անել։

Մենք չնվաճեցինք մրցանակը, բայց դա ֆուտբոլի մի մասն է և միշտ այդպես կլինի։ «Ռեալը» վաղ թե ուշ կզիջի եզրափակիչում, բայց այսօր նման բան տեղի չունեցավ»,- ասել է Կլոպը հետխաղյա ասուլիսին։

ՉԼ. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Կուրտուան ՉԼ հաղթող դառնալուց հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա