Logo

Կուրտուան ՉԼ հաղթող դառնալուց հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:45 / 29.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (0-1) խաղից հետո «Արքայական ակումբի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հետխաղյա ասուլիսի ժամանակ պատասխանել է Vivaro Media-ի լրագրող Արամ Սահակյանի հարցին:

Արդյոք ՊՍԺ-ի դեմ խաղում Մեսիի՝ 11-մետրանոցից հարվածը որսալն առանցքային նշանակություն ունեցած հանգամանքների՞ց է մրցաշարի հետագա ընթացքի համար հարցին բելգիացի դարպասապահը պատասխանել է. «Մեսիի 11-մետրանոցն ինձ համար կարևոր պահ էր. մենք բարդ հանդիպում էինք անցկացնում, ես մի քանի լավ սեյվ արեցի: Այդ 11-մետրանոցը մեզ խաղի մեջ պահեց: Նրանք գոլ խփեցին վերջին րոպեին, բայց չենք կարող ասել՝ խաղն ինչպես կընթանար, եթե նրանք խփած լինեին գոլն ավելի վաղ: Գուցե պատասխան խաղն ավելի բարդ լիներ, բայց միանշանակ այդ սեյվը կարևոր էր և՛ թիմի, և՛ ինձ համար»:

Երկար տարիներ պայքարելուց հետո Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու նշանակության վերաբերյալ հարցին Կուրտուան պատասխանել է. «Կարծում եմ՝ բոլորիս համար այս հաղթանակը մեծ նշանակություն ունի: Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Այո՛, 8 տարի առաջ էի եզրափակիչում եղել ու պարտվել («Ատլետիկոյի կազմում «Ռեալին»-խմբ.): Երբ պարտվում ես, հասկանում ես՝ դա ինչ է նշանակում, հաղթանակի ժամանակ էլ՝ որքան զոհողություններ ու տքնաջան աշխատանք են պահանջվում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պերես. «Ռեալը» միշտ լավագույնների տունն է, Մբապեն մոռացված է»

Թղթախաղ՝ եզրափակիչից ժամեր առաջ. Սեբալյոսի խոստովանությունը

Մարսելոն հայտարարել է, որ հեռանում է «Ռեալից»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա