Logo

«Ռեալի» երկրպագուները ծաղրել են Մբապեին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:10 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (0-1) խաղից հետո «Արքայական ակումբի» երկրպագուները ծաղրել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

«Մբապե՛, ողջունի՛ր չեմպիոնին»,- երգել են երկրպագուները։ «Ո՞վ է Կիլիանը, Կիլիանն իմ հարևանն է»,- նշել է մյուս երկրպագուն։ «Նա երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգան, և մենք նրան այլևս չենք սիրում»,- երկրպագուների խոսքն է հաղորդում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, սակայն ի վերջո նա որոշեց ՊՍԺ-ի հետ 3 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Ֆրանսիացին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն ու իրավունք ստացավ միջամտելու ակումբի տրանսֆերային քաղաքականությանն ու այլ ներքին գործընթացներին։

ՉԼ. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Կուրտուան ՉԼ հաղթող դառնալուց հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին (տեսանյութ)

Կլոպ. «Ռեալը» վաղ թե ուշ կզիջի եզրափակիչում»

Ռոբերտսոն. «Մենք կարող էինք ավելի լավ խաղալ»

Վալվերդե. «Նա պարզապես անհավանական էր»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա