Logo

ԵԱ. Արսեն Հարությունյանը վաղաժամ հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

19:14 / 18.04.2023Ըմբշամարտ
null

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս եկավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Հարությունյանը վաղաժամ ավարտեց գոտեմարտy՝ 10-0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանին:

Հայաստանը ներկայացուցիչը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։ 

Ապրիլի 19-ին 23-ամյա Հարությունյանը եզրափակիչում կմրցի Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի հետ:

Հիշեցնենք, որ երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտություն էր կրել Սլովակիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Սալկազանովից:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմն է:

Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Գաբրիել Իգլեսիաս Ռամոս (Իսպանիա) - Ահմադ Մագոմեդով (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա