Logo

Էլինա Դանիելյանը միացել է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորանքներին և խոստացել հաղթական լուրեր ապահովել (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:53 / 06.04.2022Շախմատ
Բացառիկ
Էլինա Դանիելյան

Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է կանանց շախմատի Եվրոպայի թիմային և անհատական առաջնությունների հաղթող, արագ շախմատի աշխարհամասի չեմպիոնուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ 

«Հատկապես մեր մարզիկներին, որոնք ամենից թանկ և կարևոր են ինձ համար, մաղթում եմ միայն հաղթանակներ, նորանոր նվաճումներ և հաջողություն։ Ուզում եմ` հիշեն, որ ամեն ինչ հնարավոր է. անհնարին ոչինչ չկա։ Շնորհավորում եմ նաև մեր մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, հղում լավագույն մաղթանքներս։ Շնորհավորում եմ մեր մարզական լրագրողներին՝ խոստանալով, որ մենք կփորձենք միշտ ուրախ տեղեկություններ և հաճելի նորություններ ապահովել հայրենի լրատվամիջոցներին և հայ մարզասերներին»,- VNews-ին հայտնեց Էլինա Դանիելյանը։

Մարզուհին խոստովանեց, որ աշխարհում տեղի ունեցող վայրիվերումները շեշտակի խառնել են մեր շախմատիստների ծրագրերը. շատ միջոցառումների անցկացումը հարցականով է պարուրված։

«Տարվա գլխավոր մրցումը՝ Համաշխարհային օլիմպիադան, Մոսկվայից տեղափոխվել է Հնդկաստան։ Դրան հաջորդելու է կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Մնացած մրցաշարերի ճակատագիրն անորոշ է մնում։ Բոլոր մրցաշարերում անձամբ իմ և ընդհանրապես մեր թիմի գլխավոր նպատակը լինելու է հնարավորինս լավ մասնակցելը։ Ամեն ինչ կանենք՝ նոր բարձունքներ գրոհելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- ընդգծեց Հայաստանի կանանց հավաքականի առաջատարը։

Ընթերցեք նաև՝

Էլինա Դանիելյանի առաջին քայլերը սպորտում.

Էլինա Դանիելյան 1

Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի արխիվից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա