Logo

Արթուր Դավթյանը շնորհավորել է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ և ներկայացրել տարվա իր գլխավոր թիրախները (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:47 / 06.04.2022Մարմնամարզություն
Բացառիկ
Artur Davtyan

Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի մրցումների եռակի հաղթող Արթուր Դավթյանը։

«Մարզիկներին ամենից առաջ ցանկանում եմ մաղթել, որ խուսափեն վնասվածքներից։ Բոլոր մարզիկների համար դա ամենացավալի ու ցավոտ խնդիրն է, որովհետև ստիպված են որոշ ժամանակով կտրվել սիրած զբաղմունքից և տրվել բուժմանն ու վերականգնմանը։ Անչափ բարդ է այդ ամենից հետո վերականգնել նախկին որակներն ու հասնել լավագույն մարզավիճակին։ Նաև հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին ու մարզաշխարհի ներկայացուցիչներին»,- VNews-ի միջոցով փոխանցեց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ այժմ հավաքականում կարճատև դադար է, որպեսզի մարզիկները կարողանան վերականգնվել գարնանամուտի մրցակցային հագեցած փուլից հետո։ Դավթյանն առաջիկա օրերին մեկնելու է Ֆրանսիա՝ մասնակցելու ակումբային մրցման։ Վերադառնալուց որոշ ժամանակ անց 29-ամյա մարմնամարզիկը մտադիր է անցնել հենացատկի նոր տարրի յուրացմանը։

Արթուրը մտադիր է ամենայն լրջությամբ պատրաստվել օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ այնուհետև՝ հոկտեմբերին նախատեսված համաշխարհային ստուգատեսին։ Մինչև այդ մեր մարմնամարզիկները, հնարավոր է, մասնակցեն Աշխարհի գավաթի ևս մեկ մրցման։ 

Ընթերցեք նաև՝

Արթուր Դավթյանի առաջին քայլերը սպորտում.

Arthur Davtyan

Լուսանկարը՝ Արթուր Դավթյանի արխիվից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա