Logo

Շտեֆան Կունց. «Հայաստանի դեմ խաղում պարտվելու սցենար չեմ դիտարկում»

19:37 / 24.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի առաջին տուրի խաղին։

«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ցանկանում ենք գնալ Գերմանիա, ցանկանում ենք նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Ընդհանուր առմամբ կան սկզբունքներ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Կազմի ընտրության հետ կապված կարող եմ ասել, որ ունենք երեք կամ չորս տարբերակ՝ պաշտպանողական կամ հարձակողական, դա կախված է իրավիճակից:

Եթե վերլուծենք Հայաստանի հավաքականի խաղը նախքան կորոնավիրուսը, ապա հայկական ֆուտբոլն ավելի շատ իր ոճով նման էր իսպանականին, այնուամենայնիվ, այդ վերլուծությունները հնացած են, քանի որ ձեր գլխավոր մարզիչը փոխվել է:

Կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի կազմն ավելի երիտասարդացել է և դուք ունեք թե «Բավարիայից» եկած խաղացող, թե Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղերին մասնակցած ֆուտբոլիստ:

Այնպես որ, այս վերլուծությունները կարելի է հնացած համարել և ես կենտրոնանալու եմ, որ իմ հավաքականը վաղը պատրաստ լինի խաղին: Այս խաղում պարտվելու սցենար չեմ դիտարկում»,- ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 60-ամյա Շտեֆան Կունցը 2021 թվականի սեպտեմբերից է աշխատում Թուրքիայի ազգային հավաքականում։ Դրանից առաջ նա 5 տարի գլխավորել է Գերմանիայի երիտասարդական հավաքականը։

Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»

Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»

Չինգիզ Ունդերը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա